default1in.am-ը գրում է․

Լեհաստանում նախորդ հանգստյան օրերի ընթացքում ցրտից մահացել են 8 մարդ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Լեհաստանի ներքին գործերի նախարարությանը:

«Չնայած որ սառնամանիքներն այնքան էլ ուժեղ չեն, Լեհաստանում միայն անցյալ հանգստյան օրերի ընթացքում ցրտից մահացել է 8 մարդ: Ամենաողբերգականը անցյալ շաբաթ օրն էր, երբ օրգանիզմի սառցահարումից մահացավ 5 մարդ»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Լեհաստանի ոստիկանությունը կոչ է անում քնած մարդկանց կողքով անտարբեր չանցնել և ուշադիր լինել մեծահասակների նկատմամբ, որոնք ամենից հաճախ են դառնում սառնամանիքների զոհ:

Դեկտեմբերի 29-30-ը Լեհաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -5 աստիճան, իսկ գիշերը իջել է մինչև -10 աստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել