Interpress.am-ը գրում է․

«Դամասկոսը Սիրիայում համարվում է լավագույն ծիրանիների տունը: Մարդիկ այնտեղ հիանալի ծիրանի ջեմ են պատրաստում և ուտում են հացով»,- այսպես է ասում  Ալեքսանդր Դյուման, որը հայտնի է իր հրացանակիրների արկածներով:

Ասում են, որ 19-րդ դարի ֆրանսիական վիպասանն իր առավել հայտնի գրքերը գրել է` վճարելու կյանքի ամենասիրելի բանի, սննդի համար: Le Grand Dictionnaire de Cuisine-ը (խոհարարական բառարանը), որը հրապարակվել է հետմահու, 1873 թվականին, նրա կյանքից վերցրած դեպքերի ու կուտակած գիտելիքների գանձարանն է: Սայմոնը եւ Չասթերը (Նյու Յորք) 1958 թ.անգլերեն հրապարակել են Ալեքսանդր Դյումայի խոհանոցային բառարանի (Alexandre Dumas’ Dictionary of Cuisine-ի)  կրճատ տարբերակը:

Դյուման ասում է, որ ծիրանի ծառերը հռոմեացիները բերել են Հայաստանից (դրանք կոչել են Prunus armeniaca):  Նա գրում է, որ Պարսկաստան մեկնած ժամանակակից ճանապարհորդը կերել է  կարմիր միջուկով եւ շատ համեղ ծիրան… tocmchams, ինչը նշանակում է «արեւի ձու»:

Ցրտոտ Ֆրանսիայում ծիրանը այնքան շուտ է ծաղկում, որ հազվադեպ գարուն է լինում, երբ որեւէ մեկը չի ասում. «Այս տարի ծիրան չի լինի: Սառնամանիքը սպանեց բոլորին»:

Արաբ իշխանները ծիրանը «Բաղդադ են բերել հեռվից», այն վերամշակել են ու նպաստել տարածմանը: Արաբական barkuk բառից է առաջացել իսպաներեն albaricoque եւ ֆրանսերեն apricot-ը (Սնունդ. Խոհանոցի պատմություն):

Մշակութային խոհանոցների հետազոտությունը ճանապարհորդության մի ձեւ է:

Դյուման տալիս է ծիրանի թխվածքի, եփած ծիրանի կոմպոտի եւ ծիրանի սերուցքի  բաղադրատոմսերը. եփել շաքարավազի հետ, խառնել, ավելացնել ռաթաֆիա (ratafia), բալի կոնյակ կամ սպիտակ գինի, ապա ձվի դեղնուցներ (8 հատ 12 ծիրանի համար), կրկին խառնել, ավելացնել շաքարավազ, թխել գոլորշու վրա (Լյուդովիկոս XIV-ի ժամանակի մի ձեռագրից):

Գրեգ եւ Լյուսի Մալուֆների Արաբեսկ` ժամանակակից մերձավորարևելյան սնունդ (Arabesque: Modern Middle Eastern Food) գրքում ծիրանը առանց կճեպի հայտնվում է  նարնջի կամ կիտրոնի համով շաքարի օշարակում, հիլի հետ պաղպաղակի մեջ եւ պյուրեի տեսքով «անուշահոտ կրեմ»ի մեջ, որտեղ կա կարամելացված շաքարի օշարակ, սերուցք, Marsala գինի եւ նարնջագույն ջուր: «Առանց կճեպի ծիրանի վրա կարելի է ավելացնել նաև աղանդերային գինիներ, ինչպիսիք են Sauternes-ը»,- գրում են հեղինակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել