Եթե հավատանք Հայպետհիդրոմետի կանխատեսումներին (ինչը բնավ էլ պարտադիր չէ), այս տարի մեզ սպասվում է տաք ու ձնառատ ձմեռ։ Առատ ձյունը ոմանց համար ոգևորության, ոմանց համար էլ դժգոհության առիթ է։ Պարզվում է, որ առատ ձյունը կարող է նաև ստեղծագործական մղումներ արթնացնել։ Այսպիսով, ինչո՞վ կարելի է զբաղվել ձյունաշատ օրերին։  

Կարելի է կենդանություն հաղորդել ավտոմեքենաներին։ 
snow

Կարելի է ծառերը զարդարել ձյունե կատուներով։ 

Նկարազարդել փողոցային նստարանները ու գրություններ թողնել դրանց վրա։ 

Միևնույնն  է, թաց նստարանն այլևս պիտանի չէ նստելու համար։ Իսկ եթե այն իր բուն նպատակին չի ծառայելու, ապա թող գոնե գեղագիտական հաճույք պատճառի։ 

Բողոքի ցույցեր հրահրել։

Եթե շատ ձյուն կա (իսկ մեզ դա խոստացել են Հայհիդրոմետից), և դուք էլ պարապ եք, կարելի է գլոբալ տաքացման դեմ ցույց սարքել, դե իհարկե ձնեմարդուկների մասնակցությամբ։  

Հեքիաթային պատկերազարդումներ անել ամայի փողոցներում։ 

 

Այս բոլոր ձյունե պատկերազարդումների հեղինակը Իժևսի լիցեյի հավաքարար Սիմեոն Բուխարինն է։ Ամեն տարի առաջին ձյանը նա այսպիսի գեղեցիկ պատկերներով է զարդարում լիցեյի շրջակա փողոցները։ Աշակերտները շատ են ուրախանում՝ տեսնելով նրա յուրահատուկ ստեղծագործությունները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել