Էս ի՞նչ եք անում, արա: Ուզում եք չինացի բերեք դատարկ բնակավայրերը բնակեցնե՞ք: Բա մեր սուրբ արյունն ու մեր սուրբ հայրենիքը նեղաչք չինացիներին վայել է՞:
Չինացիներից ե՞րբ ենք խերվել: Այ օրինակ Գրիգոր Լուսավորիչը... Չէ՛, դա ջհուդ էր, Սահակ Պարթևը... Չէ՛, պարսիկ էր, Վարդան Մամիկոնյանը... Հա՛, չինացի էր: Դրա արածն ի՞նչ էր: Մինչև հիմա Ավարայրի տակից չենք կարում դուրս գանք: Ինքը չլիներ, հիմի պարսիկ կլինեինք. մեծ երկի՜ր... նա՜վթ... գա՜զ...: Սերժն էլ նախագահ չէր ըլնի: 
Թող ամեն ընտանիք 10-12 երեխա ունենա: Մի քսան տարի հետո էնքան բնակիչ կունենանք, էլ դու սուս:
Դուրս եկեք փողոց, էս անարժան կառավարությանը տապալեք: Բա դուք նամուս ու թասիբ չունե՞ք: Ինչի՞ եք թույլ տալիս, որ մեզ էսպես թալանեն, երկիրը կողոպտեն ու անմարդաբնակ դարձնեն: Անհատական տեռոր: Մեքենաները վառեք: էդ մեր փողերով են առել: Դրանք ո՞վ են արա, բենտլի են քշում: Բա դրանց տնե՜րը: Պալատներ են: Սաղ մեր վարկերով են շինել:
Լսել եմ էդտեղ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն են սկսել խոսել: Մի թողեք, արա, մեր սուրբ լեզուն նսեմացնեն: Ոչ օտար լեզվին, միայն հայերեն: Խառն ամուսնությունն էլ մեղք է: Մեր արյունը անաղարտ պահեք:
Մենք էստեղ անգլերեն, ռուսերեն ենք խոսում: Բա ի՞նչ անենք: Գործի տեր ենք: Ապրուստի հարց ենք լուծում: Հայկական դպրոցն էնքան հեռու է, համ էլ փողով է: Ստիպված էրեխեքին օտար դպրոց ենք տալիս: Բայց իսկական հայ ենք մեծացնում. դուխով, թասիբով: Էն օրը Արարատի նկարով մայկա էի առել տղուս: Ասեց. -Դադ, դիս իս Մասիս?: Ասի. Ե՜ս, ցավըդ տանեմ, ե՜ս: Իսկական հայ ենք դու և ես: 
Զանգել էին, թե մի դոլար փոխանցի տելետոնին: Հո՜պ, ա՛րա, հո՜պ: Կարող ա՞ գիտեք էդ դոլարը ջուրն ա բերել: Հենց փող ա պետք՝ մեզ եք հիշում: Կարող ա՞ սփյուռքը ձեր կթու կովն ա, ա՛րա:
Ես մեր զինվոր տղերքի ցավը տանեմ: Պինդ կացեք, տղերք ջան, ձեր թիկունքին ենք: Հայրենիքի համար արյուն չխնայեք: Բա Հայրենիքից թանկ ի՞նչ կա, որ խնայեք: Թե խնայեցիք, իմացեք, թուրքը մտնելու է, ու ամեն ինչ կորցնելու ենք: Էդտեղ տուն ու տեղ ենք թողել: Սաղ կյանքներիս աշխատանքն է: Հիմի հեչ գին չեն տալիս: Բալքի մի քիչ թանկանա՝ գանք ծախենք, գնանք:
Վարձով եմ տվել սիրացի մի քծիպ ընտանիքի: Չորս էրեխով, տատով-պապով առոք-փառոք բազմել են էրկու սենյականոցումս ու 500 դոլար էլ չեն ուզում տան: Ասում են՝ ամեն ինչ կորցրել ենք, գործ չունենք: Արա, պրի չյո՞մ տուտ ես: Կարող ա՞ ես եմ մեղավոր: Վախտին խելք ունենայիք՝ փոխանակ օտար հողում մնալու, գայիք, Հայրենիքում ապրեիք, ինձ նման տուն ու տեղ կունենեայիք: 
Դե, լա՛վ մնացեք: Հայրենիքը լավ պահեք: Գիշեր-ցերեկ Հայրենիքի մասին ենք մտածում ու կարոտ ենք քաշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել