Armnewstv.am-ը գրում է․
Այսուհետև ձեր բակերում կհայտնվեն ոչ թե ռուսական ու խորհրդային մակնիշի բեռնատարները` աղբը թափելով ու կիսատ մաքրելով, այլ եվրոպական արտադրության մեքենաները` հերմետիկ եզրերով: 22 մեքենա, յուրաքանչյուրը նախատեսված է աղբահանության տարբեր տեսակների համար` շենքերի մուտքեր, բակեր, փողոցներ: Սրանցից մի քանիսն ունեն նաև լվանալու հատկություն, կարողանում են անգամ մայթերի եզրերն անթերի մաքրել: Աղբահանող ընկերությունը սկսում է աշխատանքն այսօրվանից: Սանիթեքը մրցույթը շահած առաջին կազմակերպությունն է: Այն կիրականացնի մայրաքաղաքի արևմտյան հատվածը:
Տարոն Մարգարյանը շրջեց հրապարակում ու հարցրեց յուրաքանչյուր մեքենայի հնարավորությունների մասին: Ծրագիրը կազմվել է 2012 թվականին: Ընտրվել է միջազգային խորհրդատու ու չափորոշիչներ: Հայտարարվել է միջազգային մրցույթ, որտեղ հաղթել են երկուսը, մյուս ընկերությունը կմաքրի Երևանի արևելյան հատվածը:
Ընկերությունը ներդրել է մոտ 10 միլիոն եվրո: Աղբի համար շարունակելու են վճարել բնակիչները, կհավաքեն համատիրությունները: Աղբի գումարը չի թանկանա:
Տեսանյութն՝ այստեղ