Ես զարմանում եմ, թե ո՞նց մեր գերաճ ստամոքսով ու թերաճ ուղեղով օլիգարխները չեն ֆայմում մի չարազի մարկետ բացեն՝ ապառիկի գնումների ձևակերպումով, որը կգործի տարվա մեջ մեկ ամիս՝ դեկտեմբերը: Անունն էլ կարելի ա դնել «Չարազնոց»։
Պատկերացրեք ամբողջ օրը TV-ով նոր գովազդ՝ «Առաջին անգամ Հայաստանում, աննախադեպ, աշխարհում գոյություն չունեցող «Չարազնոցն» իր հյուրընկալ դռներն է բացում ձեր առաջ: Ապառիկի ձևակերպումը տեղում՝ 15%-20% տարեկան տոկոսադրույքով: Գնեք մեկ կիլոգրամ պնդուկ, ստացեք մի հատիկ պնդուկ տեղում համտեսելու համար»:
Հա, լուրջ եմ ասում՝ մի ամիս աշխատեն, մի տարի փողերը հավաքեն: Հաստատ համոզված եմ՝ հերթի տակ չարազ ա, որ կցրեն, ու ժողովուրդն էլ չտես գյոռմամիշի նման, լրիվ «Ամբոխները խելագարված» ամպուլայի մեջ՝ կներխուժի բացված հյուրընկալ դռներից ու լավ էլ երջանիկ կլինի: Մեկ ա՝ սենց թե նենց 80 տոկոսը պարտքով ա Նոր Տարի անում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gayane.khachatryan.12/posts/775073755899499?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել