Որ մերձբալթյան ժողովուրդները, վրացիները և այլք անկախության օր են տոնում, դա տեղավորվում է տրամաբանության սահմաններում։ Անգամ հասկանալի է, երբ հայերս նույնպես անկախության տոն ենք նշում, չնայած մեր կառուցած երկիրը շատ հեռու է մեր երազած երկրից և նույնիսկ հեռավոր կապ չունի մեր ստեղծածի հետ...
Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ռուսն ինչու՞ է անկախության օր նշում, ուրախանում, որ անկախացել է... Չեմ հասկանում, թե այդ ումից է անկախացել՝ մոնղոլ-թաթարների՞ց, Քեռի Սեմի՞ց, մասոնների՞ց, Հռոմի պապի՞ց... ԽՍՀՄ նախկին բոլոր 14 հանրապետություններն ազատվել են ռուսներից, Մոսկվայի լծից (ճիշտ է, ոմանք՝ ոչ այնքան), բայց արդյո՞ք ռուսը ևս ազատվել-անկախացել է ինքն իրենից... Ոնց-որ աբսուրդի թատրոն լինի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/286805978095079
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել