Մի քանի օր առաջ Փակ շուկայի տակի կայանատեղիում մի 7-8 տարեկան երեխա մոտեցավ, ասեց՝ ուզում ե՞ք օգնեմ, արագ սաղ տեղավորենք ավտոյի մեջ: Մի քիչ զարմացա, ասեցի՝ ծանր են, գործ չունես, ես կտեղավորեմ: Գնաց մի քանի մետր հեռու, հենց ես վերջացրի, մոտեցավ, թե կուզե՞ք սայլակը ես տանեմ: Էդ պահին տնից զանգեցին ու էլի բան ուզեցին, ստիպված վերև էի բարձրանալու, ասեցի չէ, ես բարձրանում եմ, կտանեմ, ապրես: Ու առանձնապես նշանակություն չէի տվել սրան, բայց էսօր ցերեկը նորից նույն երեխեն մոտենում էր սայլակով իջնողներին, օգնություն առաջարկում ու սայլակը տանում: Մի քիչ հեռվից նայեցի, պարզվեց՝ էն 200 դրամները, որ դնում են սայլակի համապատասխան մասում, էտ երեխու համար աշխատավարձի պես բան ա, ստայանկում հերթապահում ա, ոնց էլ լինի՝ 10-ից մեկը սայլակը կթողի, ինքն էլ 200 դրամը կվերցնի: Իրիկունը զուտ հետաքրքրության համար նորից քշեցի էդ կողմ, իջա կայանատեղի, պարզվեց՝ ոչ թե գնացել էր, այլ երևի եկամտաբեր բիզնեսի մասին ընկերներին էր պատմել, արդեն նույն տարիքի 3-4 երեխա էին գործն իրար մեջ բաժանել, հերթով մոտենում էին սայլակավորներին, օգնություն առաջարկում, էսօր էլ մի սայլակ առևտուր անողը հաստատ էդ 200 դրամի հույսին չի, թողում էին իրանց:
Մի կողմից հալալ ա երեխու հնարամտությանը, մյուս կողմից էլ լավ օրից չի, որ իրա դասերն ու խաղը թողած՝ սաղ օրը էդ ստայանկում ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10203110640914939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել