Այսօր մարդուն հասնում է անվճար բուժօգնություն, բայց Ձեր հերթը կհասնի եսիմ երբ: Երբ արդեն ուշ կլինի: Սակայն եթե վճարեք, այդ նույն ապարատի տակ հերթը կհասնի հենց վաղը: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչի՞ է պետպատվերով հիվանդների հերթը 4-5 ամիս հետո հասնում: Դե, իհարկե, եթե ամեն արանքում վճարովիներին են ընդունում, պետպատվերի հերթը հազիվ էլ հասնի: Ես հասկանում եմ, որ օրենքը (իհարկե ոչ դիտմամբ) թերի է, և թույլ է տալիս, որ ոչ բարեխիղճ մարդիկ օգտվեն այդ թերությունից: Սակայն կարծում եմ, որ կարելի է վերահսկել, որ այդ անբարեխղճության պատճառով, այն մարդը, ով ունի իսկապես դրա կարիքը, սակայն չունի համապատասխան միջոցներ, չվերածվի երկրորդ սորտի մարդու, չզգա իրեն իբրև երկրորդ սորտի մարդ, այդ դժվար հոգեբանական վիճակում և չկարողանա ստանալ համապատասխան բուժումը: Ես վստահ եմ, որ մեր երկիրը հավասար է վերաբերվում իր քաղաքացիներից յուրաքանչյուրին՝ անկախ նրանց ֆինանսական հնարավորությունից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել