ESem.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ այսօր` նոյեմբերի 30-ին, «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանն ամուսնանում են:
Ժամեր անց Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի կունենա ամռանը նշանված զույգի պսակադրությունը: Աստծո առաջ միմյանց հավերժ սիրելու ու հավատարիմ լինելու խոստում տալուց հետո նորապսակները հյուրերի հետ կուղևորվեն երևանյան ժամանցի կենտրոններից մեկում տոնելու իրենց միությունը:

Նորահարսի` Գայանեի փոխանցմամբ` հարսանեկան խնջույքի ժամանակ տարբեր ժանրերի երգեր են հնչելու: Ըստ նրա` հյուրերը մի լավ ուրախանալու հնարավորություն կունենան:
ESem.am-ը հավերժ սեր ու ներդաշնակ կյանք է մաղթում երիտասարդ զույգին :)





Նյութի աղբյուր՝ http://esem.am/news/article/view/5/10906/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել