Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ։
Անկախության ձեռքբերմամբ դրվեց հայ ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը։ Անկախ պետականության մեր դարավոր ձգտումն ի վերջո իրականություն դարձավ, և մեր ստեղծարար ժողովուրդը, հստակեցնելով պետության ապագայի իր ուղենիշերը, ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման ու զարգացման գործընթացին։ Անցած տարիների փորձությունները չշեղեցին ազատության և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից, և մեր երկիրն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարության, սոցիալական արդարության սկզբունքներով առաջնորդվող կայուն զարգացող երկիր։
Բոլորիս ցանկությունն է` զարգացնելով ձեռք բերածը, կառուցել հզոր, բարեկեցիկ և մրցունակ Հայաստան։ Յուրաքանչյուրս մեր մասով պետք է անենք հնարավորը այդ նպատակին առավել շուտ հասնելու համար:
Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ բոլորիս մաղթում եմ խաղաղություն, ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի և ապագա սերունդների, այն սերունդների, որոնք պետք է վայելեն Անկախության պտուղները։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/TaronMargaryan/posts/436212623091189
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել