nphoto14169001041in.am-ը գրում է․

Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն Կարլ Լագերֆելդն իր ընկեր՝ շեֆ-խոհարար Ալան Դյուկասի համար Chanel ապրանքանիշի շրթներկի տեսքով տորթ է ստեղծել: Այս մասին գրում է kedem.ru կայքը: Այս տարի Դյուկասի՝ Տոկիոյում գտնվող Beige ռեստորանը Սուրբ ծննդին նշելու է իր 10-ամյակը: Տորթը պատրաստված է ավանդական ֆրանսիական սուրբծննդյան բաղադրատոմսով ու զարդարված է շոկոլադով և ուտելի ոսկով: Շրթներկի տեսքով տորթերի քանակը սահմանափակ է՝ ընդամենը 100-ը, որոնք կվաճառվեն միայն Տոկիոյի Beige ռեստորանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել