Interpress.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ հենց մուսուլմաններն են հայտնաբերել Ամերիկան, և երբ Քրիստաֆոր Կոլումբոսը հասել է Կուբա 1492 թվականին` մզկիթ է այնտեղ տեսել, որը կառուցված էր իսլամ դավանող տեղաբնակների կողմից:

Դա կարող է ապշեցուցիչ հնչել, սակայն իրականում սա շատ լավ է բնորոշում Թուրքիայի ներկայիս նախագահին, իսլամական շովինիզմը, որի հիման վրա Էրդողանը կառուցում է «Նոր Թուրքիան», որը այդքան նման չէ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարների վրա հիմնված պետությանը:

Աթաթուրքը նույնպես հնարամիտ մոտեցում ուներ պատմությանը: Ըստ նրա ստեղծած Թուրքիայի Պատմական Հասարակության` բնիկ ամերիկացիները թուրքեր էին, ոչ մուսուլման: Եվ հենց ազգությամբ թուրք ծովակալ Պիրի Ռեյսն է առաջին անգամ գծագրել Ամերիկայի առաջին քարտեզը: Կրոնական վատ անցյալը քողարկելու նպատակով ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը, աշխարհին էր ներկայացնում էթնիկ թուրքերի պատմական ձեռքբերումները:

Էրդողանի իսլամիստական դրույթները գուցե և նոր են, սակայն այս պետությունը միշտ ունեցել է տարօրինակ ավանդույթ` իրենց վերագրել ոչ արևմտյան գիտական ձեռքբերումները և ստեղծել ինքամեծարմամբ լի եվրացենտրիկ պատմություն:

Այս համատեքստում, նախագահի այս աբսուրդը կարող է դիտարկվել որպես բոլոր լուրջ գիտական ձեռքբերումների պոպուլիստական ծաղրերգություն` ձգտելով մեզ հիշեցնել մուսուլմանական աշխարհի շատ իրական լինելու, հաճախ անտեսված գիտության մեջ ներդրումներ ունենալու վերաբերյալ: Այս ամենից հետո ո՞վ կարող է պնդել, որ լոռամրգի սոուսն ավելի համեղ է, քան յոգուրտը կամ որ դա մարդկության համար առավել նպաստավոր է:

1930-ականներին լինելով Թուրքիայի ղեկավարը` Աթաթուրքը միջազգային ուշադրությունը բևեռեց պատմական տեսությունների սեփական էքսցենտրիկ վերլուծության վրա: Նա հայտարարեց, որ Ք.ա. 9-րդ դարում թուրքերը, բնիկ ամերիկացիների նման, Կենտրոնական Ասիայում ստեղծել են բարդ նստակյաց քաղաքակրթությունը, և այս վաղ շրջանի թուրքերը պահպանել են բնության սուրբ լինելը և բավականին լավ նետաձիգներ են եղել: Սակայն նրանք, ամբողջ աշխարհից առավել վաղ, գերազանց տիրապետել են նաև ինովացիոն տեխնոլոգիաների, ինչպես օրինակ մետաղամշակմանը և անասնաբուծությանը:

Աթաթուրքի կենսագրների խոսքերով թյուրքական այս ցեղերից որոշները թափառել են Ամերիկայում, մինչդեռ մյուս մասը գիտության լույս է սփռել Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դեռևս պրիմիտիվ բնակիչների վրա: Լեզվական շինծու վկայությունն օգտագործվում էր հիմնավորելու համար այն պնդումը, ըստ որի Շումերների և Խեթերի նման հնագույն քաղաքակրթությունների բնակիչներն իրականում թուրքեր են եղել:

Պատմությունը վերաշարադրելու Աթաթուրքի մեղսակիցներից էր նրա որդեգիր դուստրը` Աֆեթ Ինանը: Ստամբուլի Թոփկապի պալատի արխիվներում գտած ծովային վաղ շրջանի քարտեզներում, որտեղ պատկերված է նաև Ամերիկա մայրցամաքը, Ինանի պնդմամբ դրանք 16-րդ դարի Օսմանյան ծովակալ Պիրի Ռեիսը, գերազանցելով կոլոմբոսին և եվրպացի մյուս քարտեզագիրներին, իր մշակած տեխնիկայի միջոցով կարողացել է քարտեզի վրա պատկերել Ամերիկա մայրցամաքը: Այս քարտեզն իրոք ապշեցնող է, և անժխտելի է Օսմանյան կայսրության քարտեզագրության հմտությանը տուրք չտալը: Ինանի ազգայնական մոլեռանդությունն արտահայտվում և փորձ է արվում ապապցուցելու իր եզրակացությունն առ այն, որ «ի համեմատություն այդ շրջանի մյուս քարտեզների` Պիրի Ռեիսի ստեղծածը, անշուտ, ամենակատարյալն է և օրիգինալը»:

Այստեղից ամեն ինչ պարզ է դառնում, որ այս ամենը էթնիկ թուրքական ազգայնականության վերաբերյալ է: Ինանի ջանքերն ուղղված են նաև Օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի  մասունքների փնտրտուքին` բավականին հայտնի գանգի չափման մեթոդով ապացուցելու համար, որ Ստամբուլի հայտնի մզքիթների հանճարեղ ճարտարապետը ոչ թե հայ, այլ թուրք էր:  1939 թվականին Ինանն իր մեմուարներում անդրադարձել է կարցած ֆրանսիկան մի գրքի, որտեղ թուրքերը ներկայացված են որպես «դեղին ռասսա»:

Այս հանգամանքը խիստ անհանգստացրել էր Ինանին, ով այս հարցով դիմե էր Աթաթուրքին` հարցնելով` «Արդյո՞ք ճիշտ է թուրքերի` «երկրորդական ռասսա» լինելու եվրոպական կարծրատիպը»: Աթաթուրք պատասխանել է. «Իհարկե դա սխալ է, որն ուղղելու համար պետք է աշխատենք»:

Միչդեռ Արևմտյան պատմաբանները զարմանքով և հեգնանքով էին վերաբերվում Աթաթուրքի պահանջներին, միևնույն ժամանակ նրանք երբեմն ակնածանքով, նույնիսկ կարեկցանքով էին վերաբերվում նրա պատմության ոչ թե բովանդակությանը, այլ դրդապատճառներին: Շատերը թուրքական գիտական հզորությանը վերաբերող նրա պատմությունները դիտարկում էին որպես ազգային հպարտության և միասնության կառուցմանն ուղղված բաղկացուցիչ տարր` Արևմուտքի կողմից մեկդարյա ստորացումներից հետո:

Աթաթուրքի պատմությունները, պարզապես ազգային մեծարման գործիք լինելուց բացի, դեպի արևմտականացումն ուղղված լուրջ քայլ էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել