Interpress.am-ը գրում է․

Հարյուր հազարավոր մարդիկ Շվեյցարիայում շան ու կատվի միս են ուտում, հատկապես Սուրբ Ծննդի ժամանակ: Այս մասին հայտնում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շվեյցարական մի խումբ, որը այս պրակտիկան արգելելու ուղիներ է փնտրում:

SOS չաթերը սատարում են կամպանիան, որը նպատակ ունի արգելել կատուների ու շների կիրառությունը սննդակարգում: Կառավարությանը ներկայացվելիք առաջարկը հավաքել է ավելի քան 18000 ստորագրություն: Ստորագրողների շարքում է նաև դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիթ Բարդոն:

Խմբի հիմնադիր ու նախագահ Թոմի Թոմեքը ԲիԲիՍի-ին ասաց, որ Շվեյցարիայի բնակչության 3%-ը ուտում է շների ու կատուների միսը: Այդ 3%-ի 80%-ը ֆերմերներ են: Մեղավորների տարածաշրջաններն են Լյուցերնը, Ապպենցելը, Յուրան և Բերռնը:

«Մի կին ինձ նորածին կատվին եփելու բաղադրատոմս տվեց: Ես գնացի ոստիկանություն ու կառավարություն, որտեղ ինձ ասացին, որ նրանց դեմ որևէ օրենք չկա»,-ասեց Թոմեքը: Նրան ասել են պետիցիա գրել ու փորձել քաղաքական գործիչների առաջկությունը ձեռք բերել:

Թոմեքը նշեց, որ Շեյցարիայի մի շարք շրջաններում կատվի միսը անգամ առաջնային տեղ է գրավում սուրբծննդյան մենյուի մեջ, իսկ շան միսը նաև օգտագործվում է նրբերշիկների պատրաստման համար:

«Շվեյցարիայում շան մսից նրբերշիկներ ուտելն ու շան ճարպը ռևմատիզմի դեմ օգտագործելը հին ավանդույթ է: Կատվի միսը ուտում են, որովհետև դրա համը նման է նապաստակի մսի համին»,-նշեց նա:

Երկու կենդանիների միսն էլ գրեթե նույն ձևով են պատրաստում և համտեսում են սպիտակ գինու ու սխտորի հետ:

Թոմեքը նաև նշեց, որ ֆերմերները կշարունակեն ուտել իրենց շներին ու կատուներին, երբ դրանք շատ են լինեն: «Ես ասել եմ նրանց ստերիլիզացնեն կենդանիներին, սակայն նրանք ասացին, որ դա թանկ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել