Armnewstv.am-ը գրում է․
Օդերևութաբանները ձմռան երեք ամիսներին նորմայից մեկ-երկու աստիճանով բարձր ջերմաստիճան և նորմայից շատ տեղումներ են կանխատեսում: Դեկտեմբերի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը կբարձրանա արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությամբ: Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի 8-10 աստիճան տաքության: Ցուրտ օդային հոսանքների պետք է սպասել միայն ամսվա երկրորդ տասնօրյակում:
Գագիկ Սուրենյանը նշում է, որ անցյալ նոյեմբերի համեմատ այս տարի տեղումներն ավելի շատ են, հատկապես` լեռնային շրջաններում: Հետևաբար, գալիք գարնանը վարարումներ կլինեն ու ջրամբարներում ջրի պակաս չի լինի: Այս պահին լեռնային ու նախալեռնային շրջաններում ձյուն է: Քաջարանում ձյան շերտի հաստությունը հասնում է 28 սմ: Ցուրտ օդային հոսանքների ազդեցությամբ դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում Արագածոտնի, Վայց Ձորի ու Գեղարքունիքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև - 23 աստիճան:
Գյուղատնտեսներին օդերեւութաբանները հորդորում են տաք ձմռան կանխատեսումներով չհանգստանալ: Լինելու են նաև ցուրտ օրեր. այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է այգեթաղի աշխատանքներ կատարել:
Տեսանյութն՝ այստեղ