1in.am-ը գրում է․

Chess-board-and-hand-014

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:

Նա առաջատարներից` գրոսմայստերներ Անիշ Գիրիից (Հոլանդիա), Եվգենի Տոմաշևսկուց (Ռուսաստան), Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա) եւ Միխայլո Օլեկսիենկոյից (Ուկրաինա) հետ է մնում կես միավորով:

Հրանտ Մելքումյանը ևՎլադիմիր Հակոբյանն իրենց ակտիվում գրանցել են 2-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը` 1,5-ական, Էլինա Դանիելյանը` 1 միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել