Օրերս Էրեբունի հիվանդանոցում մահացավ անչափահաս երեխաների հայր, ջահել մի տղամարդ: 
Ուզում եմ գրել էս մասին, որ մի քիչ թողնի գոնե բարկությունս ու ցավը, որ հասկանանք` մարդու կյանքն էսօր ոչինչ չարժե:
Նրա տեղը կարող էինք յուրաքանչյուրս լինել, ում կաթվածը, վրաերթը, սրտի նոպան ու էլի շատ էսպիսի անկոչ հյուրեր կարող են անսպասելի այցի գան, ու հարկավոր գումարը չունենալու պատճառով վճարենք սեփական կյանքով:
Տղամարդուն շտապ օգնության մեքենայով հասցրել էին հիվանդանոց, ու անհապաղ վիրահատություն էր հարկավոր:
Անհապաղ!!!!!
Նրան չեն ցույց տվել անհրաժեշտ միջամտությունը, քանի դեռ գումար չի եղել: 
Դրել, նայել են երեսին...
Մարդու կյանքը փրկելու համար թանկագին օրերը թռել են, մինչ ընտանիքը դռներ էր ծեծում ու օգնություն խնդրում, մինչ հիվանդանոցի տնօրենի հետ տարբեր մակարդակներով բանակցություններ էին վարում մեզնից շատերը ու խնդրում սկսել վիրահատությունը, որ մենք պարտավորվում ենք ճարել հարկավոր գումարը: Մոտ մի շաբաթ հետո պարոն Քուշկյանը մեր պատգամավորներից մեկի խնդրանքը լսեց, համաձայնվեց: Բայց արդեն շատ ուշ էր: Արդեն վիճակն էնքան էր բարդացել, որ հիմա էլ անիմաստ էր դարձել վիրահատելը։
Մարդը մահացավ անտարբերությունից։
Գուցե վիրահատեին, ու նորից էսպիսի վախճան ունենար: Բայց էս պահին մարդը չկա, որովհետև շաբաթով դրել են, սառնասրտորեն նայել երեսին ու սպասել, թե գումարը երբ կբերեն: 
Պարոն Քուշկյանն էս տղային երազում հեչ չի տեսնու՞մ։ Որբ մնացած երեխաները հեչ միտքը չեն ընկնու՞մ։
Ես գուցե շատ էմոցիոնալ եմ հիմա, ԲԱՅՑ ՊԻՏԻ ՉԷ՞ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆ ԱՀԱԳԻՆ ՏԱՐԲԵՐՎԻ ՕԲՅԵԿՏԻՑ։
Ու պիտի չէ՞ օրենք լինի ու գործի, որ սեփական հիվանդանոցն էլ պարտավորություններ ունենա պետության առջև ու ժողովրդի առջև։ Չկատարելու դեպքում էլ կանգնի օրենքի առջև: 
Մարդը մահացավ էն պատճառով, որ հարկավոր բժշկական օգնությունը չեն ցուցաբերել:
Մարդը մահացավ, ու քանի դեռ մեղավորը չի պատժվել, շատերն են մահանալու էս հաստատություններում:
Մանավանդ որ ուր նայում ես, հիվանդանոցները սեփական դուքյաններ են դարձել։
Ի՞նչ ասեմ, Հայաստանն էլ մի մեծ օբյեկտ է մի քանի հոգու ձեռքին... Ու սնվում է էս դուքյաններից:
ԲԱՅՑ ՄԻ ՉԱՓ ԿԱ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑՆԵԼ !!!!!! 
ԿԸՆԿՆԵՔ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԸ:

Հ.Գ. Գուցե գրելուց հետո ես դադարեմ էս մարդու անիմաստ մահվան մասին մտածել ու երազում այլևս չտեսնեմ իրեն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել