1in.am-ը գրում է․
Տեխասում տղամարդը սպանվել է այն բանից հետո, երբ կրակ է բացել նահանգի շրջկենտրոն Օսթինում պետական հաստատությունների շենքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Ոստիկանների խոսքով՝ տղամարդը 49 տարեկան է, նախկինում դատվածություններ է ունեցել: Իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչու է նա կրակել մեքսիկական հյուպատոսության, տեղի ոստիկանության ու դատարանի շենքերի ուղղությամբ:
Իշխանությունները նաև հետաքննում են՝ մարդը ինքնասպա՞ն է եղել, թե՞ զոհվել է ոստիկանության շենքի մոտ եղած սերժանտի գնդակից:
Այլ տուժածներ չկան:
Ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես հակակառավարական ելույթ: Ներկայումս նրա տանը խուզարկություն է իրականացվում:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1492236.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել