Մի մարդ ամեն օր գնում էր շուկա ու առնում էր հինգ հատ հաց: Մի օր հանդիպեց իր ընկերոջը, և սա հարցրեց.
- Ասա, ինչու՞ ես դու հինգ հատ հաց գնում:
Եվ մարդը պատասխանեց.
- Մեկն ինքս եմ ուտում, երկուսը պարտքով եմ տալիս, մյուսներով պարտքս եմ վճարում:
- Չեմ հասկանում,- ասաց ընկերը,- բացատրիր ինձ:
- Դե ի՞նչ բացատրեմ. մեկն ինքս եմ ուտում, երկուսը տալիս եմ երեխաներիս, իսկ մյուս երկուսը` հորս ու մորս:
Հին հնդկական առակ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.charkhchyan?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել