1in.am–ը գրում է.
Հնագետներն ուսումնասիրում են Լեհաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Դրավսկո գյուղում հայտնաբերված XVII-XVIII դարերի թաղումը: Մարդիկ այնտեղ թաղվել են ոչ ավանդական կերպով: Ոմանց կզակները շրջված են դեպի քարերը, իսկ կոկորդներին սեպեր են դրված:
Կանադացի և ամերիկացի փորձագետների կարծիքով` դա վամպիրների գերեզման է, այսինքն` մարդկանց, որոնց տեղացիները համարել են պոտենցիալ մահացած վրիժառուներ: Նրանց վնասազերծելու համար լեհերը թաղման հատուկ ծես են անցկացրել` գերեզմանում յուրօրինակ «զենք» դնելով:
Բանն այն է, որ վամպիրի կզակի քարը պետք է խանգարեր նրան կծել կամ սնվել, իսկ սեպը կարող էր օպերատիվ կերպով վնասազերծել հարություն առած վամպիրին` կտրելով նրա գլուխը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1492171.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



