Երևանի BLACK FRIDAY Shopping գիշերը մի քանի վարորդների համար ավարտվեց ԱՊՊԱ-ների հետ հանդիպումով, մի քանի տասնյակ գլամուր աղջիկների համար՝ թիթիզ շորիկ-զրթիկ-փռթիկների ձեռքբերումով, չաղ ու «հանկարծ հետ չմնանք» դեմքով ծյոծյաների հրշմտոցով և, կարծում եմ, այս անգամ իրոք միայն հայերին բնորոշ գործող զեղչային համակարգով։
Մի քանի խանութում նշված զեղչերը տարօրինակ կախարդանքով անհետանում էին դրամարկղի մոտ։ Եվ շատերը, ամոթից ելնելով, վճարում էին ապրանքների իրական արժեքներն ու հեռանում։
Կես ժամ հերթ կանգնելուց հետո պարզվում էր, որ խանութում քարտերով վճարումների համակարգը չի գործում և այլն․․․
Ամենածիծաղելին մի խանութն էր (չհամոզեք, անունը չեմ ասի), որի ապակիների վրա հպարտորեն նշել էին՝ 70% ԶԵՂՉ, բայց մտնելուց հետո պարզվում էր, որ զեղչը վերաբերվում է միայն մեկ կանացի շարֆին։
Հա, մեկ էլ շաաատ ծիծաղելի էր այն պահը, որ հայտնի բրենդային խանութները կիսով չափ իջեցրել էին դռները՝ հնարավորություն տալով ներս մտնել և դուրս գալ միայն ամենաճարպիկներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/549273088540907?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել