Սիրելիներս, մոտենում են Նոր տարվա տոները։ Մոտենում է մի ժամանակաշրջան, երբ ցանկացած հայ ընդունում է սիրամարգի կեցվածք , բացում է «պոչը», որ հարևաններին, բարեկամներին, ընկերներին զարմացնի իր ԲԴ-ով, աղցանների տեսականիներով, պասուս ու սուս տոլմաների տարբերակներով, ջրեղենով ու խմիչքեղենով… Մենք նենց ենք հպարտանում, երբ այդ ամենը դրված է սեղանին, ոնց որ թե գինու խաղողը մենք ենք աճեցրել կամ բուդը մեր վրից ենք կտրել ու հյուրասիրում պատվավոր հյուրերին… Ես հավատում եմ, մի որ կգա, երբ մեր ազգն էլ կթարգի էս անիմաստ բողազի տոնն այսպես նշելուց, ինչպես ժամանակին հրաժարվել ենք, ասենք, կրակապաշտությունից… Ավելի լավ ա՝ էտ փողերը հավաքեք ու մի սիրուն տեղ գնացեք այդ գիշեր գոնե, իսկ ավելի լավ է մի շաբաթով, և կարևոր չի՝ Ծաղկաձոր, թե Եգիպտոս, ուղղակի մի փոքր փոխեք միջավայրը, և Նոր տարին շատ ավելի հրաշալի կսկսի ձեր և ձեր մտերիմների համար։ ))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tadevosyansuren/posts/10204490729802810
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել