1in.am-ը գրում է․
Ուրբաթ օրը Նիգերիայի Կանո քաղաքում մզկիթի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 120-ի, իսկ վիրավորներինը՝ 270-ի: Այս մասին գրում է Fraոce Press-ը:
Նիգերիայի Կանո քաղաքում մզկիթի մերձակայքում ուրբաթ օրը 3 պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքերը գործել են այն պահին, երբ հավատացյալները հավաքվել էին մզկիթի մուտքի մոտ` ուրբաթօրյա աղոթքի համար:
Նշվում է, որ ահաբեկչությունը իրականացրել է ահաբեկիչ մահապարտները, ովքեր պայթյուններից հետո սկսել են կրակել դեպքի վայրը լքել փորձող անցորդներին: Չի հսատկեցվում, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը, սակայն հայտնի է, որ նարնցից 4-ը սպանվել են:
Տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս իր վրա չի վերցրել պատասխանատվությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1492151.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել