Աղջիկների մի ստվար զանգված կա (ու, ցավոք, ահավոր մեծ թիվ են կազմում), որ կարմիր լույսի տակ կանգնած մեքենաներին՝ մանավանդ էն մեքենաներին, որոնք ակնհայտ գեղեցիկ և թանկարժեք են, նենց ուշադիր են նայում, ոնց որ ես հիացած նայեմ Նիագարայի ջրվեժին, որը կյանքում չեմ տեսել: Ու ամենավատն էն ա, որ իրանք մի հատ էդ մեքենան ու պետհամարանիշներն ուղեղում ու տեսողական հիշողության «կոշտ սկավառակի մեջ» առանց որևէ շեղման հստակ ամրագրում են ու անմիջապես հայացքով մտնում մեքենայի մեջ... Մանավանդ, եթե ջահել տղա ա քշում՝ թանկարժեք ժամացույցն էլ մի կողմից ի ցույց դնելով... Ու էդքանը քիչ չի, շորորալով են անցնում փողոցը՝ մինչդեռ իրանց համար նախատեսված կանաչը վաղուց փոխվել ա կարմիր լույսի: Հիմա գրեթե վստահ կարամ ասեմ, որ էդ աղջիկներին եթե հարցնեք, թե ոչ միայն տվյալ օրը, տվյալ ժամին, կոնկրետ փողոցում քանի մեքենա էր կանգնած եղել, այլև քանի մեքենան էր թանկարժեք, ինչ արտաքինով տղեք էին քշում, ինչ կար իրանց հագին, բացարձակ ճշգրտությամբ կնկարագրեն՝ ընդհուպ մինչև թե որ վարորդի դեմքի որ հատվածում խալ կար, էդ վարորդի ձեռքի ժամացույցը մոտավոր ինչ ֆիրմայի կլիներ, ու որ մեքենայի մեջ՝ հետևի նստելատեղին, քանի հոգի կար նստած... Ես էս իրականությունը չեմ ուզում... Սա տհաճ ա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/612218795567760
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել