Hayzinvor.am-ը գրում է.
Ինչ ասել է` հատուկ նշանակության գործողություն, և ինչպես են հայ հետախույզները տարհանել ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները: Մեր թղթակից, կապիտան Շուշան Ստեփանյանին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
Հետախույզը սովորաբար գործում է հակառակորդի թիկունքում, եւ ինքն է ընտրում՝ որտեղ, երբ, ինչպես գործել: Հետախույզի առավելություններից մեկն էլ այն է, որ նրան չեն սպասում, նախաձեռնողը ինքն է, ինքն է ընտրում թիրախը կամ նրան նախօրոք հանձնարարվում է, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ էր: Պայմանները բավականին յուրահատուկ էին: Առաջին՝ գործողության վայրը, ըստ հակառակորդի, եղել է պատշաճ վերահսկողության ներքո: Խոցված ուղղաթիռը գտնվել է հակառակորդի դիրքից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Հատուկ գործողությունը ենթադրում էր կատարման հստակ ժամանակացույց, քանի որ այն շատ երկար չպետք է տեւեր: Լրատվամիջոցներին հետեւելով՝ թվում է, թե գործողությունն իրականացվել է նոյեմբերի 21-22-ը՝ մեկ ամբողջ օր, բայց այդպես չէ. այն փուլային առաջադրանք էր: ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը մի քանի անգամ ներթափանցել է տարածք եւ դուրս եկել, աշխատել է հակառակորդի քթի տակ: Առաջադրանք կատարող ստորաբաժանման զինծառայողներին այնտեղ սպասում էին, ուստի ԼՂՀ ՊԲ հրամանատարության որոշումը եւս յուրահատուկ է՝ սպային վայել: Եթե գործեին տեսական, ռազմարվեստում ընդունված մեթոդներով, պետք է որ այդ քայլին չգնային, չպետք է ստորաբաժանում ուղարկվեր նման տարածք, քանի որ ռիսկի գործոնը շատ մեծ էր: Այնինչ զոհված սպաների դիակներն ստիպեցին կայացնել աննախադեպ որոշում: Իսկական զինվորականը չի խոչընդոտի զոհված սպայի դիակը մարտադաշտից դուրս բերելուն: Նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ մարտից հետո երկու կողմերը պայմանավորվում էին եւ մարտադաշտից դուրս բերում զոհված ընկերներին, չէին խանգարում իրար: Մեր հակառակորդը փոխվել է, լկտիացել, առավել նենգ է դարձել. գուցե այս պահվածքը նրանց անճարակության արդյունքն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ