Մի փնտրեք սև կատու մութ սենյակում , երբ այդ կատուն ձեր ուսերին է. Շարմազանովը` Ադրբեջանի փոխխոսնակինSlaq.am-ը գրում է․

Բաքուն փորձում է սև կատվին գտնել մութ սենյակում, մինչդեռ այդ կատուն իր ծոցում է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքել իր ադրբեջանցի պաշտոնակից Զիաֆեթ Ասկերովի այն հայտարարությանը, թե «հայկական «ՄԻ-24» ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, և ադրբեջանական կողմի պատասխանը եղել է համարժեք»:

Շարմազանովի ասելով, միանշանակ է, որ ուղղաթիռին առնչվող միջադեպից հետո Ադրբեջանը խախտել է բոլոր միջազգային իրավական նորմերը, այդ թվում` Ժնևի կոնվենցիան` անդադար գնդակոծության տակ պահելով ուղղաթիռի անկման վայրը և թույլ չտալով տարհանել անձնակազմի դիակները: «Եվ անհեթեթ հայտարարություններով հանդես գալու փոխարեն` ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչները, պարզապես, լռեն», - նշել է ԱԺ փոխխոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել