Armnews.am-ը գրում է․
Հայկական կինոթատրոնների էկրաններ է բարձրանում նոր ֆանտաստիկ կատակերգություն: «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմ է երազանքի ու մանկության մասին: Ֆիլմի ստեղծողներն ասում են, որ այն իր բնույթով Հայաստանում միակն է: Մանկապատանեկան ֆանտաստիկ կատակերգություն հայկական էկրաններ դեռ չի բարձրացել: Երիտասարդները երազում են վերադառնալ մանկություն, կրկին լինել անհոգ երեխաներ: Հրաշքով նրանց այդ ցանկությունը իրականանում է: Սակայն այդ պահից ամեն բան իրար է խառնվում: Կերպարներից մեկը շուտով պետք է ամուսնանա: Ինչպե՞ս ամուսնանալ, երբ դու երեխա ես:
«Իմ փոքրիկ փեսացուն» առանձնանում է նաև իր երաժշտական ձևավորմամբ: Ֆիլմը Երևանի կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել նոյեմբերի 27-ից: Այնուհետև կցուցադրվի Հայաստանի մարզերում:
Տեսանյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/37719
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել