Pastinfo.am-ը գրում է․

Երեկ ինքնասպանության դեպք է արձանագրվել Արարատում. Արևշատ և Արբաթ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է կախված տղամարդու դի:

Պարզվել է, որ  ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Արևշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Օնիկ Հարությունյանը: Դիակը տեղափոխվել է դիահերձարան:

Պարզվում են ինքնասպանության պատճառները, նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել