Մեծամորում թունավորումից 15-ամյա պատանի է մահացելSlaq.am-ը գրում է․

Նոյեմբերի 27-ին, ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ Հարությունյանը:

Պարզվել է, որ տանը, ժամը 02.00-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն վատ է զգացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ Երևանի «Մուրացան» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել