Նենց ա դզում, որ ինչ-որ մեկը, հղում անելով սրանից մի 20 տարի առաջ ինչ-որ թերթում գրված հոդվածի վրա, էդ հոդվածը որպես «գիտականորեն ապացուցված փաստագրական» նյութ ա ներկայացնում... Փաստորեն, սրանից մի 20 տարի հետո էլ ինչ-որ մեկը կարող ա իմ գրած հոդվածը որպես փաստագրական նյութ օգտագործել ու խոթել սրա կամ նրա աչքը, որ տես՝ որ էն ժամանակները սենց բան ա գրվել, ուրեմն էդ ա «Աստվածային» ճշմարտությունը...
Ժողովուրդ ջան, մի քիչ լրջացեք, էսքան ջրիկ չի կարելի լինել. էդ հոդված ու հրապարակախոսություն գրողներն էլ են սովորական մարդիկ ու իրանք էլ ըստ իրենց ճաշակի ու ինտելեկտուալ հնարավորությունների են ներկայացնում իրականությունն ու հոդված գրելիս գիտական աշխատանք չեն կատարում, այլ ստացված լուրերը համադրում են ինչ-որ տրամաբանության հետ ու ըստ դրա շարադրում:
Միայն ժամանակային ֆակտորը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ հոդվածը գրվում է լավագույն դեպքում մի քանի ժամում, իսկ լուրջ փաստագրված գիտական նյութը, նաև գիտական հոդվածը ամիսների ու տարիների աշխատանք է պահանջում: Իսկ եթե սրան էլ գումարվում է տվյալ ժամանակի հուզականությունը ու տվյալ լրատվամիջոցի ուղղվածությունը, հաշվի՝ իրականության մաման լացեց...