Թեհլերյանն ու «Նեմեսիս» հատուկ գործողության այլ մասնակիցները Բեռլինի ու Թիֆլիսի փողոցներում, Թուրքմենստանի անապատում մեկ-մեկ գտել ու սպանել էին թուրք դահիճներին: Մենք անվանում ենք հայ վրիժառուներին ազգային հերոսներ: Հիմա, երբ Երևանի փողոցներում թիկունքից խփում են հայ քաղաքական ակտիվիստներին, նվաստացնում են ազգային հերոսներին, հրկիզում են նրանց մեքենաները, բանտարկում են ազատամարտիկներին` սա ի՞նչ հատուկ գործողություն է հայ ազգի դեմ, ինչպե՞ս է կոչվում` «Թալեաթ-փաշա՞», թե՞ «Ժիլեզնիյ Ֆելիքս»: Եվ ինչպե՞ս պետք է անվանել այս սրիկայության ու դավաճանության կատարողներին: Թե՞ նրանց թվում է, որ մենք նրանց անունները չենք իմանալու առաջիկա ազգային դատավարությունների ընթացքում: «Նեմեսիս»-2 ծրագիր է հասունացել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/869370489763173?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել