Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը դպրոցում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունը քիչ առաջ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Քննչական կոմիտեում քննվող քրեական գոչրծի շրջանակներում Գայանե Մարգարյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի քննությունը Քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հանձնարարությամբ վերջերս տեղափոխվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:
Քննչական կոմիտեի նախագահի կողմից քննիչին տրվել էր հանձնարարություն` ակտիվացնել քրեական գործով ձեռնարկվող քննչական գործողությունները` ապահովելով քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը,ինչպես նաեւ ապացույցների համադրության հիման վրա համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական, եւ արդյունքների մասին տեղեկացնել նաեւ հանրությանը` հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հնչեղությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/56590
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել