Արա, էդքան տղա եք, գնացեք, ադրբեջանական ուղղաթիռ վառեք, իսկ քաղաքի մեջտեղում քնած մարդու ավտոմեքենա վառելը կամ հետևից մարդու գլխին դուբինկով հարվածելը հո համարձակություն չի՞ պահանջում, այլ միայն պետության բարձիթող վիճակ, ու էս հանցագործությունների բացահայտումը պետք ա լինի ցանկացած ոստիկանի պատվի ու արժանապատվության հարցը, որովհետև այսպիսի հանցագործությունների չբացահայտումը միայն կարող է լինել բռնապետության հովանավորությամբ, քանզի պետության մասին մտածողն էսպիսի խայտառակ դրության մեջ չի դնի երկրին, որ աշխարհով մեկ հայտարարեն, թե տեսեք՝ Հայաստանի ներսում ինչեր են անում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հետ:
Էսի ոչ նախախորհրդարանի, ոչ ֆլանֆստանի, ոչ էլ մնացած բաների հարցն ա, էսի երկրի պատվի հարցն ա, որ դրսի ուժերը նայում են ու ասում, որ եթե էս երկրում սենց բաներ կարան տեղի ունենան, ուրեմն սրանց վերտալյոտ պայթացնել էլ ա հասնում, քնած մարդու սպանածին քեշ փողով էքստրադիցիայի ենթարկել էլ ա հասնում, ու ընդհանրապես սրանց զարգացման համար փող տանք, որ ի՞նչ անեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/778724862166966?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել