ArmnewsTV.am-ը գրում է.
Տնային տնտեսուհիներն արդեն գիտեն` թանկացումներն այս տարի վաղ են սկսվել: Մասնագետներն էլ կանխատեսում են` ուրեմն` ավելի երկար կտևեն: Թանկացման առաջին հարվածը հասավ մսամթերքին, ձավարեղենին ու ընկուզեղենին: Տնտեսագետները նշում են, որ գնաճը ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված: Դրամի արժեզրկումը պետք է թանկացներ միայն ներմուծվող ապրանքները:
Մսամթերքի թանկացումը մասնագետներն օբյեկտիվ են համարում: Դրա վրա ազդել է խոտի գնի բարձրացումը: Խոզի մսի կիլոգրամի գինը հասել է 4200 դրամի, որի պատճառներից է նաև այս սեզոնին դրա նկատմամբ պահանջարկի աճը: Սակայն օբյեկտիվ գործոններից բացի, վաղ գնաճի պատճառ են դարձել սուբյեկտիվ գործոններ: Դրանք այսպես կոչված չարաշահումներն են: Ներմուծողներն օգտագործում են տոների առիթը` գերշահույթ ստանալու համար:
Շուկայում տիրող իրավիճակն այսօր մասնագետներին հուշում է վերահսկողության պակասի մասին: Բայց համոզված են` եթե Կենտրոնական բանկն ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միջամտեն, տոներից առաջ գնաճը հնարավոր կլինի զսպել ու տոնական սեղաններից շատ մթերքներ չեն պակասի:
Տեսանյութը՝ այստեղ