Մի մարդ երեք ընկեր ուներ: Երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր, չնայած որ այդ ընկերն ավելի էր կապված իրեն: Մի օր այս մարդը մեղադրվում է մի հանցանքի համար, որը չի գործել: Խեղճը շփոթված մի պահ հիշում է ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշում է խնդրել նրանց օգնել:
Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց՝ պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի: Երկրորդն ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչև դատավորի պալատը, բայց ներս չի մտնում: Երրորդը, որի սիրուն կասկածում էր, քաջությամբ պաշտպանում է նրան ու այնքան ճարտասանությամբ ու անկեղծությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում:
Ամեն մարդ իր կյանքում ունի երեք ընկեր: Առաջինը՝ հարստությունը, երկրորդը՝ բարեկամը, իսկ երրորդը՝ իր բարի գործերը: Աստծու դատաստանին ներկայանալուց ամենից առաջ նրան լքում է հարստությունը, բարեկամը գնում է մինչև գերեզման ու հետ դառնում: Միայն բարի գործերն են, որոնք մարդուն ընկերանում են մինչև Աստծու ատյանը և արդարացնում նրան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/728629247225405?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել