Ծառայության ընթացքում անկախության տոնը մի յուրահատուկ խորհուրդ ուներ ինձ համար:Երբ զգում էինք տոնախմբությունների շունչը, իսկ մենք ամենաբարձր մարտական պատրաստության վրա էինք գտնվում՝ ապահովելով մեր ժողովրդի անվտանգություն ու լիաթոք ուրախը: Սովորականի պես՝ տոն օրերին հատուկ՝ առավոտյան վերկացը տրվում էր ուշ, իսկ ես շատ շուտ էի արթնանում, ինձ կարգի բերում, պատրաստվելով երկարաշունչ ճառիս:
Հայաստանի Հարապետության 19-րդ տարեդարձի կապակցությամբ, երբ ելույթիս վերջում շնորհավորհեցի ու շնորհակալություն հայտնեցի հիմնադիր նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, ամբողջ զորքը ցնցվեց և սկսեց ծափահարել, իսկ հրամատարական անձնակազմը սառած վիճակում մնաց:
Օրվա երկրորդ կեսին 38636զ/մ-ի 2-րդ ԽԶԴՀ-ի հրամանատար՝ փ/գ Հարությունյանի հրամանով ինձ ուղղարկվեց զինվորական կալանավայր 7 օր ժամկետով: Ես հպարտությամբ ընդունեցի այս լուրը և անկախության տոնին ազատությունից զրկվեցի, սակայն իմ հոգին ազատ էր ու հպարտ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/347519702007763
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել