Վերջերս ամենատարբեր ամբիոններից մեր պաշտոնատար անձինք հայտարարում են,որ մենք ունենք տաս միլիոնանոց Սփյուռք:Սա ամենախայտառակ հայտարարությունն է,որ առանց գիտակցելու հնչում է ամենաբարձր ատեաններում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած իշխանավորների կողմից:Կարծում եմ,որ աշխարհում չկա որևէ մի երկիր,որ իր բնակչության թվաքանակը չորս անգամ գերազանցող Սփյուռք ունենա:Նշանակում է,որ մեր երկրում վիճակը վատ է և ժողովուրդը մի կտոր հաց հայթհայթելու նպատակով` փախչում է Հայաստանից:Հանրապետության հեռավոր և սահմանամերձ գյուղերը շարունակում են դատարկվել և այդ գյուղերի դպրոցներում արդեն չկան առաջին դասարանցիներ,կամ էլ նրանք մեկ-երկու հոգի են:Այս ամենին զուգահեռ մեր Կառավարությունը փորձում է մեզ համոզել.որ երկրում ամեն ինչ շատ լավ է և արտագաղթ չկա:Կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ սփյուռքահայերին մեր երկիր բերելու և պատմամշակույթային արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով:Սա շատ ողջունելի քայլ է,բայց ինչու՞ նմանատիպ միջոցռումներ չեն կազմակերպվում սահմանամերձ և ամեն ինչից հարկադրաբար կտրված գյուղերի երեխաների համար,որոնց մեջ ցավոք կան այնպիսինները,որ նույնիսկ Երևանը կյանքում տեսած չկան:Միթե՞ այս ամենի համար պետք է ձևականորեն ստեղծվի <Հեռավոր և դատարկվող գյուղերի> Նախարարություն,որ մեր երեխաներն էլ հաղորդակից լինեն իրենց երկրի պատմությանը և մշակույթին :Պատկերացնենք ,որ ամեն ինչ լավ է մեր երկրում և աշխարհասփյուռ հայերը լսելով մեր իշխանավորների հայրենասիրական ոգով համեմված հորդորները ` վերադարձել են և այդ 13-14 միլիոն հայերը ապրում են Հայաստանում:Հետաքրքիր է,ինչով՞ և ինչպես՞ եք պահելու նրանց: Ձեր տված խղճուկ 32500 դրամ աշխատավարձով,թե 8000-10000 դրամ (հիմնականում մաղարիչով են ստանում,նախապես 3 ամսվա գումարը թողնելով տեսուչին ) ողորմություն հիշեցնող նպաստով:Այս դեպքում վիճակը կլինի ավելի ողբալի,քանի որ Սփյուռք չունեցող Հայաստանը առանց դրսից բարեկամների օգնության` գոյատևել չի կարող:Ինչու՞ եք մեզ հարկադրաբար մեր հողից կտրելով դրսում ձևավորում Սփյուռք ու մի բան էլ հպարտանում դրանով , հետո էլ մեր կիսադատարկ բյուջեից ահռելի գումարներ եք ծախսում` մեզ մեր երկիր զբոսաշրջիկի կարգավիճակով բերելու համար::Այս Կառավարության համար ամենախայտառակ ապտակը այն է,որ իր դարավոր թշնամու երկրում (Թուրքիա) իր ժողովուրդը կարողանում է ապրել ավելի բարեկեցիկ կյանքով,քան իր Մայ Հողում: Բավական է շարունակեք Հայաստան աշխարհի հայաթափման ազերիների կիսատ թողած գործը և աթոռակռվի միջոցով վաճառեք այս երկրի ամեն քար ու թուփ:Մենք չենք ուզում մեր ծնողների ու հարազատների շիրիմները այստեղ թողած` դառնանք գաղթական ու թափառենք աշխարհով մեկ:Սա մեր երկիրն է և այս հողի համար կռվել և արյուն են թափել մեր Հերոսները և Դուք մեզ Հայաստան երկրից բնաջնջել ` չեք կարող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել