Լուրեր են ստացվել, որ վերջին օրերին Նախիջևանում ձերբակալում են բոլոր հավատացյալ մարդկանց, ովքեր մզկիթ են հաճախում՝ անկախ կրոնական ուղղությունից: Բոլոր պետական վարչություններին ներքին հրաման է տրված աշխատանքից ազատել նամազ անողներին: Ինքնավար հանրապետությունում շատ մզկիթներ փակվել են: Այս մասին հայտնում է Նախիջևանից փախած մի անձ, ով նույնպես ենթակա էր ձերբակալության: Նա ասել է, որ միայն Շարուրի շրջանից մոտ 120 մարդ ձերբակալել և տարել են բանտ, որտեղ նրանց անձամբ փայտով ծեծել է Նախիջևանի ներքին գործերի նախարար, գեներալ Ահմադ Ահմադովը: Այնուհետև նրանց ստիպել է կռվել միմյանց դեմ: Խոսքը վերաբերվում է սուննիներին ու շիաներին իրար դեմ ստիպողաբար կռվացնելուն: Այդ մարդը որպես պատճառ նշել է, որ Նախիջևանի իշխանությունները մտավախություն ունեն, որ կրոնավորները կարող են ընկնել արտաքին ուժերի ազդեցության տակ: Ընդ որում, հաջորդ օրն այդ ձերբակալվածներից սուննիներին բաց են թողել, իսկ շիաների գործը դեռ քննվում է. փորձում են ճշտել՝ արդյոք վերջիններս կապվա՞ծ են Իրանի հետ, թե՞ ոչ: Մեկ ուրիշ հավատացյալ, որը նոր է դուրս եկել բանտից, հաստատել է այն փաստը, որ բանտերում նրանց անմարդկային տանջանքների են ենթարկել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203109986339814?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել