Հիմա մենք ավելի շատ սպառում ենք, քան ստեղծագործում: Շատերիս տեսադաշտը փակ է, դրա պատճառով ունակ ենք միայն նմանակելու, այլ ոչ թե ստեղծագործելու: Նմանակումը տանում է դեպի սպառում: 
Գերնյութականացված իրականության մեջ, երբ մոլեգնում է փողի կիրքը, կյանքը բնութագրվում է միայն փողով: Այդկերպ՝ փողի շատ ու քչով, ձևավորվում է մի հիերարխիկ բուրգ, որտեղ բոլորը դասավորվում են մի ուղղահայացի վրա: Ներքինները տառապում են ցավից ու ճնշվածությունից, իսկ վերևինները «վայելում» են, վերևինները չեն սիրում ներքիններին, ներքինները չեն սիրում ու չեն վստահում վերևիններին:
Սա մեր հասարակության տիպիկ օրինակն է այսօր: Ամեն տեղ ճնշվածություն, գանգատ, ամենուր նախանձ ու ատելություն: Ամենուր վստահության սով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել