Newmag.am-ը գրում է․

Hello, Ello :) 6 փաստ սոցցանցի մասին

Ուտոպիա` ժպիտով, ինչո՞ւ գրանցվել Ello-ում և ի՞նչ կարելի է գտնել այնտեղ:

Առանց գովազդի

Սոցցանցը անվանեցին հակա-Facebook, քանի որ այստեղ արգելված է գովազդը և օգտատերերի տվյալները չեն վաճառվում գովազդատուներին: Ello-ում օգտատերերը կարող են ընկերներ ունենալ, գրառումներ կատարել, մեկնաբանել՝ առանց անձնական տվյալների բացահայտման մտավախության: Ello-ն խոստանում է օգտատերերի մասին տեղեկատվությունը երրորդ անձանց չվաճառել:

elloՄուտքը միայն հրավերով

Ello-ում հաշիվ ունենալ կարելի է միայն ցանցի օգտատերերից հրավերի ստանալու միջոցով կամ ուղարկելով գրանցման հայտ: ՀակաFacebook­ի սահմանափակ առաջարկի և մեծ պահանջարկի պատճառով Ello-ի հրավերները վաճառում են նույնիսկ eBay­ում: Գրանցված օգտատերերը կարող են հրավել ուղարկել միայն 25 ընկերների:

Հիմնադիրը

Ցանցը ստեղծել են մի խումբ նկարիչներ, դիզայներներ և ծրագրավորողներ: Հիմնադիրը Փոլ Բուդնիցն է: Նրան հետաքրքրում են ոչ միայն տեխնոլոգիաները, այլև դիզայներական լուծումները, կինոն ու հեծանիվները: Հեղինակը այն բնորոշել է՝ որպես ցանց` ստեղծագործ մարդկանց համար: Ello-ն ունի ընդամենը 14 աշխատակից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել