«Ափեր» և «ապերո-բըլո» արտահայտություններն իմ համար ամենաքաղցր ու սիրելի արտահայտություններից են, քանի որ երկուսն էլ գալիս են իմ մանկությունից։
Առաջինով ինձ հերս էր դիմում, երկրորդով՝ հորս ընգեր Սամո ձյան, երբ ես մեր շենքի բեսեդկում նրանց հետ նստում էի ու, լինելով էրեխա, դեմքս ծամածռելով մի կերպ հորս տված բաժակով մի կում խմում էի Ջրվեժից բերած երեք-կիլանոց բանկով դառը ռազլիվ պիվեն, որ հետո իմ ուզածի չափ սիլոդկա ծամեի ու լռվեի մեծերի հետ. քաղցր ժամանակներ էին, ինչ խոսք. իսկ հայաթում այսօրվա bmw-mercedes-toyota-nissa-ների փոխարեն կանգնում էին հատուկենտ մաշնեք՝ հորս կապույտ ջորին, Էլառյան Վալոդի 03-ը, կոշկակար Վալոդի Զապը, Սաշիկ ձյայի 21-ը ու վերջ. 24 մեր շենքում չկար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10152927263784090?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել