SELF-ՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ. պացիենտի կողմից անալիտիկ իրավիճակների ապրումները, որոնք կառուցվում են սկզբնական ԵՍ-կառույցին համապատասխան, կոչվում են self-օբյեկտային (նարցիսային) փոխանցումներ: 
1.ՀԱՅԵԼԱՅԻՆ փոխանցում. սա տեղի է ունենում՝ ըստ թերապևտի կողմից պացիենտի ԵՍ-ի ընդունման, հաստատման, հավանության արժանանալու պահանջմունքի: Այն ուղղված է ԵՍ-ում անձնական ամբիցիաների բևեռի ուժեղացմանը: 
2.ԻԴԵԱԼԱԿԱՆԱՑՆՈՂ փոխանցում. սա տեղի է ունենում՝ ըստ թերապևտին իդելականացնելու, ուժեղ և իմաստուն մեկի կողմից պաշտպանվելու պահանջմունքի: Այն ուժեղացնում է ԵՍ-ում իդեալների բևեռը:
3.ԵՐԿՎՈՐՅԱԿԱՅԻՆ փոխանցում. պացիենտն իրեն նման որևէ մեկի ներկայության պահանջմունքն ունի, ում դերում հանդես է գալիս հենց թերապևտն ու կիսում պացիենտի հետ նրա ապրումները:
4.ՄԻԱՁՈՒԼՄԱՆ փոխանցում. ըստ այս պահանջմունքի՝ պացիենտը կարիք ունի ընդլայնելու սեփական ԵՍ-ն ու դրա մեջ ներառելու թերապևտի ԵՍ-ը՝ արդյունքում միաձուլվելով նրա հետ: Այս պահանջմունքը բնորոշ է անձնային հոգեպաթոլոգիաների ու թարմ, սուր տրավմաների դեպքում:

ԷՄՊԱՏԻԱ.այս հասկացությունը կարելի է միայն մոտավորապես սահմանել՝ օրինակ, որպես պատրաստակամություն վերապրելու այն, ինչ զգում է դիմացինն իր իսկ տերմիններով: Կոհուտը սահմանեց էմպատիան՝ որպես մարդկանց միջև հոգեբանական կապ պահպանելու և անհատի հոգեկան զարգացման համար անհրաժեշտ միջոց:

ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ. կիրառելով էմպատիան որպես դիտարկման մեթոդ՝ թերապևտն օգտագործում է self-օբյեկտային փոխանցումները՝ պացիենտի նարցիսիզմը հասուն ձևերի փոխակերպելու համար:

Սկիզբը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել