Interpress.am-ը գրում է․
Վաշինգտոնի, այլ ոչ թե Իրանի շահերից է բխում միջուկային բանակցությունները տարածաշրջանային այլ ճգնաժամերից բաժանելը: Բայց դա այդպես է միայն այն պատճառով, որ միջուկային բանակցություններում պահպանվում է մտահոգությունը: Տարածաշրջանը ապաինտեգրված է, և անգամ չնչին կոորդինացումը Իրանի հետ կարող է տարբերություն տալ:
Կոշտ քաղաքականության կողմնակիցները երկու կողմում էլ անհանգստանում են, որ իրենց կառավարությունները կհամաձայնեն «վատ պայմանավորվածությանը»` մի կողմ դնելով միջուկային հարցը և կենտրոնանալով Իսլամական պետության վրա: Դա նրանից է, որ ցանկացած բովանդակալից գործակցություն մյուս կողմի հետ պայմանավորվում է նախ միջուկային հարցը կարգավորելու անհրաժեշտությամբ:
Այդ անհանգստությունը ամբողջովին անհիմն չէ: Հունիսին Պետքարտուղարի տեղակալ Բիլ Բյորնսը կարճ հանդիպում ունեցավ իրանցի գործընկերոջ հետ միջուկային բանակցությունների ընթացքում, որպեսզի քննարկի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները: Անակնկալ չէ, որ որոշ իրանցիներ Իսլամական պետության ստեղծած վտանգը դիտում են, որպես իրենց երկրի միջուկային գործի փակման հնարավորություն, ինչը թույլ կտա կարգավորել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Արևմուտքի հետ: Նրանք հավատում են, որ Արևմուտքը` մասնավորապես ԱՄՆ-ը, Իսլամական պետության դեմ պայքարում զգում են Իրանի կարիքը:
Իսրայելը հավատում է, որ 5+1-ը հակված է ընդունել Իրանի պայմանները, որպեսզի ճանապարհ բացի Իսլամական պետության հարցում գործակցության համար: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այնքան հեռու է գնացել, որ Իրանին կապել է Իսլամական պետության հետ, նկարագրելով այն, որպես նույն կոպեկի երկու կողմեր: ԱՄՆ-ում երկու տեսակետներն էլ արձագանք են ստացել:
ԱՄՆ-ը ընդունում են, որ տարածաշրջանային ուժեղ գործընկերների առկայությունը ճակատագրական է գոյություն ունեցող անիշխանությունը ղեկավարելու համար: Այսօր հիմնական գործընկերներն են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Բայց Իրանը տարածաշրջանի գլխավոր երկրներից է: Այն տարածքով մեծ է, հարուստ է ռեսուրսներով և պոտենցիալ ուժեղ գործընկեր է անկայուն տարածաշրջանում, այն ունի բնակչություն, որը թվով, գրեթե, հավասար է Թուրքիային և կրկնակի գերազանցում է Սաուդյան Արաբիային: Բացի այդ, Իրանն ունի միջազգային լուրջ օրակարգ ձևավորելու կարողություն և ցամաքային սահման Իրաքի հետ:
Կողմերից յուրաքանչյուրը հետևում է, թե մյուսը ինչ դեր կարող է խաղալ Իսլամական պետության դեմ արդյունավետ պայքարում: Եվ այսօր Վաշինգտոնն ու Թեհրանն ունեն նույն նպատակները Իրաքում` խուսափել երկրի պառակտումից և հաղթել Իսլամական պետությանը: Իրանն ավելի շատ է հակված դեպի Իրաք, քան տարածաշրջանային որևէ այլ խաղացող:
Իրաքը Իրանի թիկունքն է և տնտեսական, էներգետիկ, քաղաքական ու կրոնական պատճառներով Իրանի ազգային շահերի համար ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ