Aroxj.am-ը գրում է․
Ինսուլտը ուղեղում արյան շրջանառության խանգարումն է: Դա մահացու իրավիճակ է, որը կարող է հասնել հանկարծակի և մի ակնթարթում: Որքան արագ ցուցաբերվի առաջին օգնությունը, այնքան մեծ է հավանականությունը, որը ինսուլտը ծանր հետևանքներ չի ունենա կամ հնարավոր կլինի վերականգնվել ավելի արագ: Հենց այդ պատճառով Aroxj.am-ը ձեզ է ենրկայացնում ինսուլտի 7 նախանշանները, ովքեր ռիսկի խմբում: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ինսուլտը առավելապես վրա է հասնում 40 անց տղամարդկանց և 60 անց կանանց: Ինսուլտ ստանալու ռիսկի խմբում են՝ սրտանոթային հիվանդություններ, զարկերակային բարձր ճնշում կամ տատանումներ, բարձր խոլեստերինի ու շաքարի մակարդակ ունեցողները:
Այժմ ուշադիր կարդացեք ներքևում նշված ինսուլտի 7 նախանշաններ
-
Ուժեղ ու անընդհատ շարունակվող գլխացավ՝ առանց պատճառի
-
Գլխապտույտ, հավասարակշռության կորուստ և անկայուն քայլվածք
-
Էմոցիոնալ անկայուն վիճակ. Մարդը կարող է հանկարծակի ուրախանալ, լացել կամ և զայրանալ առանց պատճառի
-
Զկրտոց, խոսքի անհստակության առաջացում, լղոզված արտասանություն
-
Ցանկացած ձևի տեսողության խանգարումներ. սև շրջաններ աչքի առաջ, լղոզված պատկերներ, տեսարանի երկվություն
-
Սրտխառնոց ու փսխումներ, որ չի դադարում
-
Շարժումների դանդաղություն և ուշագնացություն
Եթե վերոնշյալ նախանշանները առկա են, ապա առանց հապաղելու անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել: Հիշեք, որ յուրաքանչյուր րոպեն ու նույնիսկ վարկյանը շատ կարևոր են տվյալ անձի համար: Եթե դուք վստահ չեք, որ դա ինսուլտ է, ապա արեք հետևյալը՝
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ