Գերմանացի լուսանկարիչ Sandra Hoyn-ը ստեղծել է Մայ Տայ ոճի ընդամենը 6 տարեկան բռնցքամարտիկների լուսանկարների մի ազդեցիկ շարք։ Այս երեխաներն իրական մարտեր են անցկացնում ռինգում՝ այսպես կոչված ֆուլ-կոնտակտ։ Թայլանդում երեխաների բռնցքամարտն օրինական է։ Շատերն իրենց բռնցքամարտիկի կարիերան սկսում են շատ վաղ տարիքում և ավարտում 20 տարեկանում։
Նրանց մեծամասնությունը աղքատ ընտանիքների երեխաներ են, և մարտերը միջոց են փող աշխատելու։ Շատ ծնողներ իրենք են բերում իրենց երեխաներին այս դաժան մարտաձև, որպեսզի գումար աշխատեն։ Մեծ գումարներ կարելի է աշխատել մարտի արդյունքը կանխատեսելով։ Շատերը կարող են կորցնել իրենց բոլոր փողերը մեկ գիշերվա ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել