Aroxj.am-ը գրում է․
Ծննդաբերության օրը, իհարկե, բոլորն էլ հաշվում են և կարող են կռահել, սակայն միշտ չէ, որ երեխան լույս աշխարհ է գալիս, բեղմնավորումից ուղիղ 9 ամիս անց: Որպեսզի հանկարծակիի չգաք անհրաժեշտ է իմանալ ծննդաբերությանը նախորդող այն նշանները, որոնք ավետում են ձեր բալիկի լույս աշխարհ գալու մասին: Ապագա մայրիկների մեծ մասին հայտնի է, որ <<ջրերը սկսում են գնալ>>, սակայն սա միակ նախանշանը չէ և կան ավելի վաղ նշաններ, որոնք կհուշեն ձեզ այդ հրաշալի օրվա մասին: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում ծննդաբերությանը նախորդող նախանշանները:
Փորիկը իջնում է ներքև
Մայրիկը կարող է նկատել, որ որովայնը կամ փորիկը կարծես տեղաշարժվել է ներքևի հատված: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պտուղը պատրաստվում է <<դուրս գալ>> և այն տեղափոխվում է որովայնային մասից դեպի փոքր տազ: Այն կանայք, որոնք առաջին անգամ են ծննդաբերում այս փոփոխությունը նկատում են 2-4 շաբաթ առաջ: Նրանք, ովքեր արդեն մայրացել են անմիջապես ծննդաբերությունից առաջ:
Շնչելը հեշտանում է
Պտղի տեղափոխության արդյունքում թուլանում է ճնշումը որովայնի, ստամոքսի վրա, ինչի արդյունքում շնչելը հեշտանում է: Դրա փոխարեն մեծանում է ճնշումը որովայնի ներքևի հատվածում: Ավելի է դժվարանում նստելն ու տեղաշարժվելը, գրեթե բոլոր դիրքերը կնոջ համար դառնում են անհարմար: Քնելու հետ կապված խնդիրներ են առաջանում:
Հաճախամիզություն և դեֆեկացիա
Կնոջ մոտ հաճախամիզություն է առաջանում, քանի որ մեծանում է ճնշումը միզապարկի վրա: Ծննդաբերության հորմոնները սկսում են այսպես կոչված <<մաքրման>> գործընթաց, ինչի հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ աղեստամոքսային տրակտի ու դուրս գալու հետ: Որոշ կանանց մոտ կարող են սպազմեր առաջանալ որովայնում:
Ցավեր մեջքի ստորին հատվածում
Պտղի տեղաշարժման հետևանքով մեջքի ստորին հատվածը իր ամբողջ ծավալով սկսում է ցավել: Ցանկացած դիրքում կնոջը անհարմար է լինում, քայլելը դժվարանում է, քանի որ ամբողջ ծանրությունը ընկնում է մեջքի ներքևի հատվածի վրա: Առաջանում են ձգումներ:
Ախորժակի փոփոխություն
Ծննդաբերությանը նախորդող շրջանում, երբ օրգանիզմը արդեն պատրաստվում է բուն ծննդաբերությանը, կնոջ ախորժակը փոխվում է: Կանայք սկսում են ավելի քիչ ուտել, քան հղիության ընթացքում: Այդ ժամանակահատվածում կինը պետք է վստահի իր ինտուիցիային և չուտի <<երկուսի փոխարեն>>:
Տրամադրության փոփոխություն
Բուն ծննդաբերությունից առաջ կանայք անհամբեր սպասում են իքս օրվան: Սա ենթագիտակցորեն կանանց մոտ առաջացնում է <<տուն>> կառուցելու ու երեխայի համար <<տանիք>> ստեղծելու ցանկություն: Նրանք դառնում են չափազանց գործունյա: Անընդհատ փնտրում են որևէ տնային գործ, ակտիվանում են՝ մաքրում են տարածքը, սկսում են կարուձև անել և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ