Այսօր գիշերը Բաքվի Սուրախանի շրջանում մզկիթ են այրել: Այս փաստը հաստատել են Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցները, որոնց հաջողվել է շտապ հասնել դեպքի վայր և մարել հրդեհը: Պարզվում է, որ երկու անհայտ անձ գիշերը ծեծել են մզկիթի պահակին, ներս են մտել և հրդեհել տարածքը: Բոլոր խալիներն այրվել են, իսկ պատուհանների ապակիները` կոտրվել: 
Փաստորեն, կրոնական հողի վրա տեղի ունեցող բախումներն ու սադրանքները հարևան երկրում սկսում են կրել պարբերական բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել