Обед на вершине небоскреба. Чарльз Эббетс, Нью Йорк, 1932 г.

1932թ-ին ամերիկացի լուսանկարիչ Չարլզ Կլայդ Էբեթսը լուսանկարեց աշխարհի ամենահայտնի լուսանկարներից մեկը՝ «Ընթրիքը երկնաքերի վրա», որը պատկերում է հսկայական բարձրության վրա գտնվող պողպատի գերանի վրա առանց որևէ ապահովագրության ու պահող մեխանիզմների նստած շինարարների, ովքեր հանգիստ ընթրում, ծիծաղում ու շփվում են միմյանց հետ։
Նյու Յորքի փողոցներից 
256 մետր բարձրության վրա նստած 11 տղամարդկանց լուսանկարն արվել է Մեծ ճգնաժամի տարիներին, երբ մարդիկ պատրաստ էին յուրաքանչյուր աշխատանք կատարել՝ անկախ նրանից, թե որքան վտանգավոր կլիներ դա...
Լուսանկարն արվել է 1932թ-ի սեպտեմբերի 20-ին RCA (ապագա Ռոկֆելլեր կենտրոն) շենքի 69-րդ հարկում, շենքի կառուցման վերջին ամիսներին։

Строительство Рокфеллер Центра, Нью Йорк, 1932 г.

«Ընթրիքը երկնաքերի վրա» լուսանկարում պատկերված շինարարների մոտավոր տեղը 1932թ․-ին արված այս լուսանկարի վրա

Օրիգինալ լուսանկարը երկար ժամանակ «անանուն էր», և դրա հեղինակն անհայտ էր։ Միայն 2003թ-ին էր, որ հետազոտողները միաձայն համաձայնության եկան, որ լուսանկարի հեղինակը  Չարլզ Կլայդ Էբեթսին է։
Իրականում, այս հայտնի լուսանկարն իր տեսակի մեջ միակը չէ։ Կան նաև այլ լուսանկարներ, որոնք պատկերում են հսկայական բարձրության վրա գտնվող մարդկանց՝ Նյու Յորքի երկնաքերերի կառուցման ժամանակ։

Рабочие спят на балке на огромной высоте, Нью Йорк, 1932 г.

1932թ․, Նյու Յորք, շինարարները քնած են հսկայական բարձրության վրա գտնվող պողպատից շինարարարական գերանի վրա

Человек идет по карнизу на вершине небоскреба. Нью Йорк, 1932 г.

1932թ․, Նյու Յորք, տղամարդը քայլում է երկնաքերի պատի եզրով

Человек идет по карнизу на вершине небоскреба. Нью Йорк, 1932 г.

1932թ., Նյու Յորք, տղամարդը շինարարական սյունի վրա

Այս լուսանկարները պատկերում են յուրահատուկ մարդկանց, մարդկանց, ովքեր չունեն մյուսների մոտ այդքան տարածված բարձրությունից վախը։ «Ընթրիք երկնաքերի վրա» լուսանկարն այնքան մեծ ժողովրդականություն էր վայելում, որ դրա հիման վրա նաև քանդակ է ստեղծվել։

Скульптура

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել