Armsport.am–ը գրում է.

Կայացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ԱՊՕԵԼ - «Բարսելոնա» եւ ՊՍԺ - «Այաքս» հանդիպումները։ Թիմերն ընդգրկված են F խմբում, որտեղ դեռ նախորդ տուրում «Բարսելոնան» եւ ՊՍԺ-ն ապահովել էին հաջորդ փուլի ուղեգիր։ Թե որ թիմն է զբաղեցնելու առաջին հորիզոնականը՝ պարզ կլինի վերջին տուրում։ Երրրոդ տեղի հարցը նույնպես լուծվելու է վերջին խաղում։
Նշենք, որ ԱՊՕԵԼ-ի հետ խաղում դառնալով հետ-տրիկի հեղինակ՝ Լիոնել Մեսսիին իր գոլերի թիվը չեմպիոնների լիգայում հասցրել է 74-ի՝ սահմանելով մրցաշարի նոր ռեկորդ։ Այս խաղում իր առաջին գոլն է խփել «Բարսելոնայի» նորեկ, աստղային հարձակվող Լուիս Սուարեսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



