Այսօր Եռաբլուրում օդաչուների հուղարկավորությունից առաջ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթի ժամանակ արտաբերեց հայտնի ճշմարտությունը՝ «...հայտնի է, որ ռազմաքաղաքական ղեկավարության անմիտ քայլերի համար ժողովուրդն է վճարում», որը նախարարն արտաբերելով՝ նկատի ուներ Ադրբեջանի ղեկավարությանը, որի հետ համաձայն եմ ու ստորագրում եմ այդ խոսքերի տակ, սակայն դա չի գրվել Ադրբեջանի կամ որևէ այլ կոնկրետ ազգի ու քաղաքացիների համար, ու վստահ եմ, որ ամեն մի ՀՀ քաղաքացի, այն կարդալով և/կամ լսելով, հասկացավ նաև Հայաստանի համար...
Քանի դեռ Հայաստանն ունի այսպիսի իշխանություն, դեռ ժողովուրդը վճարելու է ու թանկ, իսկ գինը ժամանակը ցույց կտա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10205290823968322?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել